ՕԳՏԱԿԱՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Oli'Vine™ ST

Նորարարական կոսմետիկ բաղադրիչ՝ պերիդոտի քարի (օլիվին, քրիզոլիտ) հանքային քաղվածք Oli'Vine™ ST (Oli’Vine™ ST)
Բնական ակտիվ բաղադրիչների աղբյուր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև քարերը։ Ֆրանսիական “Gattefossé” ընկերության մշակած եզակի տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է արժևորել և ապահովել կարևոր հանքանյութերի կենսաբանական հասանելիությունը թանկարժեք քարերից։ Նման նորարարական կոսմետիկ բաղադրիչներից մեկն է պերինդոտի (օլիվինի, քրիզոլիտի) հանքային էքստրակտ Oli'Vine™ ST (Օլի’Վին™ ՍՏ)։
Այս քաղվածքը, որը հարուստ է օգտակար միկրոտարրերով և մագնեզիումով, բարենպաստ ազդեցություն ունի մաշկի վրա.
  • խթանում է բջիջները,
  • օգնում է հեռացնել տոքսինները,
  • նվազեցնում է սթրեսային գործոնների ազդեցությունը,
  • հագեցնում է մաշկը թթվածնով և էներգիայով,
  • պայքարում է մաշկի ծերացման դեմ։
Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Oli'Vine™ ST պարունակող արտադրանքի 0.025% կոնցենտրացիայով օգտագործումը 42%-ով նվազեցնում է ծերացող բջիջների քանակը: Oli'Vine™ ST-ի մագնեզիումի համալիրը նպաստում է հոգնած մաշկի բնական հավասարակշռության վերականգնմանը, վերականգնում է այն և բարելավում բջջային շնչառությունը:
Oli’Vine™ ST-ն օգնում է մաշկին դիմակայել շրջակա միջավայրի բացասական ազդեցություններին՝ ապահովելով պաշտպանություն և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսներ, ինչը նպաստում է առողջ և երիտասարդ մաշկի պահպանմանը։

AGESTOP SWITZERLAND-ի արտադրանքի լայն տեսականին ներառում է Oli’Vine™ ST պարունակող արտադրանք․