SWISS EXOSOME GLOW ESSENCE

39500.00
դր.
ԷՆԵՐԳԻԱ — ԽՈՆԱՎԵՑՈՒՄ — ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

120 մլ / Պատրաստված է Շվեյցարիայում

ՏԵՔՍՏՈՒՐԱ․ թեթև, մետաքսանման գել-էսենցիա՝ բարձր խոնավեցնող հատկությամբ

ՄԱՇԿԻ ՏԻՊ․ բոլոր տիպերի համար

ՄԱՇԿԻ ՎԻՃԱԿ․ ջրազրկվածություն, մաշկի մթնած գույն, հոգնածության նշաններ

ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է․ մաշկի կենսունակության ամենօրյա վերականգնման և սնուցման համար

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ․ կիրառել առավոտյան և երեկոյան՝ անմիջապես մաքրման հետո

ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ․ Համընդհանուր առաջին քայլ խնամքի մեջ՝ ուժեղացնում է հաջորդ խնամքային միջոցների ազդեցությունը

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
  • Ապահովում է երկարատև և շարունակական խոնավեցում
  • Բարձրացնում է մաշկի խտությունն ու առաձգականությունը
  • Ամրացնում է մաշկի բնական պաշտպանիչ պատնեշը
  • Խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը
  • Աջակցում է խնամքի հաջորդ միջոցների ներթափանցմանը
  • Նվազեցնում է սթրեսի և անքուն գիշերների հետևանքները
  • Տեսանելիորեն նվազեցնում է կնճիռների խորությունն ու քանակը
  • Պաշտպանում է «քաղաքային սթրեսի» նշաններից և վերացնում հոգնածության արտահայտությունները

Swiss Exosome Glow Energizing Essence - Նոր սերնդի հակատարիքային խնամքի էական քայլ է, որը միավորում է շվեյցարական բիոտեխնոլոգիաները և կլինիկորեն հաստատված արդյունավետությունը։
Բանաձևը հիմնված է բուսական ծագման էքզոսոմների վրա՝ PhytoCellTec™, որոնք ստացվում են գոջիի պտուղների ցողունային բջիջներից։ Դրանք խթանում են մաշկը՝ արտադրելու սեփական էքզոսոմները, վերականգնելով միջբջջային մատրիքսը և ամրացնելով դեմքի ուրվագծերը։
Միկրոսկոպիկ վեզիկուլները, որոնք նման են օրգանիզմում բնականաբար արտադրվողներին, ապահովում են ակտիվ բաղադրիչների խորը ներթափանցում, ակտիվացնելով մաշկի նորացման, վերականգնման և փայլի վերականգնման գործընթացները։
Թեթև գելային կառուցվածքը արագ ներծծվում է՝ ապահովելով մաշկի տեսանելի հարթեցում, տոնի և կառուցվածքի բարելավում արդեն առաջին կիրառությունից հետո։

ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․
1. Մաշկային մատրիքսի ամրացում և վերականգնում․ PhytoCellTec™ էքզոսոմները խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը, բարձրացնում դերմայի խտությունը, ամրացնում դեմքի ուրվագծերը և հաղորդում մաշկին տոնուս։
2. Կնճիռների հարթեցում․ Նիացինամիդը, բետա-գլուկանը և հիալուրոնաթթուն բարելավում են մաշկի առաձգականությունը, խթանում բջջային նորացումը և նվազեցնում կնճիռների արտահայտությունը՝ ապահովելով երիտասարդ և հարթ մաշկ։
3. Պաշտպանիչ պատնեշի ամրացում․ Ֆոսֆոլիպիդները վերականգնում են մաշկի լիպիդային շերտը, ուժեղացնում պաշտպանիչ հատկությունները և նպաստում ընդհանուր առողջությանը։
4. Հարթ գույն և կառուցվածք․Վիտամին B12-ը (ցիանոկոբալամին) բարելավում է գույնը, արագացնում բջջային նորացումը, սոլոդկի արմատի էքստրակտը մեղմորեն խոնավեցնում է մաշկը, իսկ վիտամին C-ի կայուն ձևը՝ AAP (Aminopropyl Ascorbyl Phosphate), գործում է որպես հզոր հակաօքսիդանտ՝ կանխելով վաղաժամ ծերացումը։
5. Խորը խոնավեցում և փայլ ներսից․Տրեգալոզան և պանտենոլը հագեցնում են մաշկը խոնավությամբ, հաղորդում բնական փայլ և պաշտպանում ջրազրկումից։ Մաշկը դառնում է թարմ, հանգիստ և լիարժեք հանգստացած տեսքով։

ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ․ պարաբեններ, սուլֆատներ, ֆտալատներ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ (INCI):Aqua (Swiss Glacier Water), Propanediol, Caprylic/Capric Triglyceride, Xanthan Gum, Beta-Glucan, Glyceryl Oleate Citrate, Phospholipids, Isomalt, Maltodextrin, Glycyrrhiza Glabra Root Extract (Licorice Root Extract), Rosa Damascena Flower Oil, Allantoin, Lycium Barbarum Callus Culture Extract (PhytoCellTec™ Exosomes), Aminopropyl Ascorbyl Phosphate (Vitamin C), Trehalose, Rosa Canina Fruit Extract, Niacinamide, Cyanocobalamin (Vitamin B12), Lecithin, Sodium Hyaluronate, Tocopheryl Acetate (Vitamin E), Rhododendron Ferrugineum Leaf Cell Culture Extract (Alpine Rose Stem Cells), Inositol, Panthenol, Fragrance, Citric Acid.